Արագածոտնի մարզում բшխվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը
Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին, Օհանավան գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի և «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները։Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
