Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ          Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակին, որը կոչվում է Գալստյան       Գեղարքունիքի մարզում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում,կան տուժածներ    

22 մար 2026 14:37

Գեղարքունիքի մարզում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում,կան տուժածներ

Գեղարքունիքի մարզում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում,կան տուժածներԱյսօր՝ մարտի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևոր, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվորեն ժամանած Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև վթարային իրավիճակ ստեղծած «Opel»-ը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր