ԱՄՆ-ն ցամաքային գործողություն է պլանավորում Իրանի Խարկ կղզին գրավելու համար. The Jerusalem Post
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները վերջին օրերին տեղեկացրել են Իսրայելի և այլ երկրների իրենց գործընկերներին, որ, ըստ ամենայնի, կարող է այլընտրանք չլինել, քան Միացյալ Նահանգների կողմից ցամաքային ռազմական գործողության իրականացումը՝ իրանական Խարկ կղզին գրավելու համար։ Այս մասին The Jerusalem Post-ին հայտնել են հարցին ծանոթ երկու աղբյուրներ:Պարսից ծոցում գտնվող Խարկ կղզին ծառայում է որպես Իրանի նավթի արտահանման հիմնական հանգույց, որտեղից հում նավթի 90%-ն ուղղվում է դեպի Չինաստան: Վերջին օրերին ԱՄՆ վարչակազմի ներսում քննարկումներ են սկսվել այն մասին, թե արդյոք արժե գրավել կղզին՝ ստիպելու Իրանին դադարեցնել Հորմուզի նեղուցով նավերի տեղաշարժի արգելափակումը:
Հիշեցնենք, որ մոտ մեկուկես շաբաթ առաջ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Խարկ կղզու ռազմական թիրախներին, ինչից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում գրել է, որ ԱՄՆ-ը ոչնչացրել է կղզու բոլոր ռազմական թիրախները:
Նախագահը հավելել է, որ այդ պահին որոշել է չքանդել կղզու ողջ նավթային ենթակառուցվածքը, սակայն նախազգուշացրել է, որ եթե Իրանը խոչընդոտի տեղաշարժը Հորմուզի նեղուցում, ինքը կվերանայեմ որոշումը:
Միևնույն ժամանակ, շաբաթ օրը Թրամփը սպառնացել է Իրանին՝ հայտարարելով, որ եթե նեղուցի շրջափակումը չվերացվի, ինքը թիրախավորելու է իրանական էլեկտրակայանները:
