1 տարեկան երեխայի սպшնության փորձի դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ
1 տարեկան երեխայի սպանության փորձի դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։«Նախաձեռնվել է վարույթ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով` Քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի հատկանիշներով, որը միացել է նախորդ քրեական վարույթին: Կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին Դատախազությունից:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1.2 տարեկան երեխա: Երեխայի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ Օրեր առաջ երեխան մահացել է։
Նշենք, որ երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով ՀՀ գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։
