Մալաթիայում քաղաքացին գազային ատրճանակով սպառնացել է ապօրինի կառույցն ապամոնտաժողներին          Եվրամիությունը կարող է Հորմուզի նեղուց նավեր ուղարկել միայն Իրանի դեմ ռшզմական գործողությունների ավարտից հետո       Ղարաբաղն Ադրբեջանինն է, ինչո՞ւ եք Արցախ ասում, վատ մի զգացեք, որ Երևանին ինչ-որ մարդ կարող է Էրիվան ասել    

24 մար 2026 12:44

Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվի

Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվի«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվի։ Լրատվամիջոցներին այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Դատախազը 2026 թվականի մարտի 23-ին որոշում է կայացրել Ա.Օ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին»,– նշել են դատախազությունից։

Հիշեցնենք` մարտի 17-ին Արմինե Օհանյանին ՔԿ էին հրավիրել վկայի կարգավիճակով։

Քրեական վարույթ էր նախաձեռնվել ՔO 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը` հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր