Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով          Մարտի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մարտի 25-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

24 մար 2026 22:03

Վայոց ձորի մարզում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, կա վիրավnր

Վայոց ձորի մարզում 36-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում, կա վիրավnրԱյսօր՝ մարտի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 131 կմ հատվածում, Մալիշկա գյուղի վարչական տարածքում Վայոց ձորի մարզի բնակիչ 36-ամյա Հարություն Ի․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի երթևեկելի գոտում շան հայտնվելը և ինքը շրջանցել է շանը` կորցնելով ավտոմեքենայի կառավարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր