Կոտայքի մարզում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ          2025 թվականի հուլիսից եղել են թե ներխուժումներ, թե դիրքերի ամրացումներ, պաշտպանության նախարարությունը ստել է       Եթե նախօրոք գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթով չես կարող իշխանափոխություն անել    

25 մար 2026 13:17

2025 թվականի հուլիսից եղել են թե ներխուժումներ, թե դիրքերի ամրացումներ, պաշտպանության նախարարությունը ստել է

2025 թվականի հուլիսից եղել են թե ներխուժումներ, թե դիրքերի ամրացումներ, պաշտպանության նախարարությունը ստել է «Ամիսներ շարունակ չինական և ֆրանսիական արբանյակների օգնությամբ բացահայտել էինք, որ ՀՀ տարածքում 2025 թվականի հուլիսից սկսած եղել են թե՛ ներխուժումներ, թե՛ դիրքերի ամրացումներ։ Պաշտպանության նախարարությունն ամբողջությամբ ստել և մանիպուլյացրել է հարցը բերելով մեկ դիրքի պատմության, սակայն այդտեղ էլ են նրանք ստել, մեր հաշվարկներով այդտեղ կա ներխուժում՝  մինչև 3000 կմ 2 , որը հավասար է 9 հեկտարի։  
Մենք նրանց հանձնեցինք նաև կոորդինատներ, թե չինական արբանյակի, թե՛ ֆրանսիական արբանյակի, ընդ որում, այդ արբանյակների հիման վրա է, որ գուգլ քարտեզներ են ձևավորվում։ Իրենք փորձեցին մանիպուլյացնել իրենց ստերով՝  ասելով, թե գուգլ քարտեզից ենք վերցրել, մինչդեռ, մենք վերցրել ենք արբանյակներից։ Գուգլ քարտեզով ամրացումներ, ճանապարհներ՝ չեք տեսնի, դրանք երևում են արբանյակային լուսանկարներով, որոնք թարմացվում են, գուգլ քարտեզներն այդքան արագ չեն թարմացվում»։ 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արման Թաթոյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր