Կոտայքի մարզում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ          2025 թվականի հուլիսից եղել են թե ներխուժումներ, թե դիրքերի ամրացումներ, պաշտպանության նախարարությունը ստել է       Եթե նախօրոք գործադիր իշխանությունը չես վերցնում, թղթով չես կարող իշխանափոխություն անել    

25 մար 2026 14:04

Կոտայքի մարզում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ

Կոտայքի մարզում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներԱյսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհի Արզնու խճուղում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր