Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ մայիսի 12-ի համար          Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 12-ի համար       Մայիսի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

25 մար 2026 16:08

Գյումրի քաղաքի շենքերից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել

Գյումրի քաղաքի շենքերից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվելՄարտի 25-ին, ժամը 13։54-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահինյան փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։15-ին, մարվել՝ 14։24-ին։ Մոտ 3 քմ տարածքում այրվել են անկողնային պարագաներ և գույք։

Հրշեջ-փրկարարները տարհանել են 6 քաղաքացու։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր