Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձվել է թեմին          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշաններին, աստղագուշակ մայիսի 12-ի համար       Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 12-ի համար    

26 մար 2026 10:59

Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Մարտի 26-ին և 27-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումըՆոր կառուցված գազասպառման համակարգերը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի, ինչպես նաև Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 26-ին ժամը 09:00-ից մինչև մարտի 27-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի (ամբողջությամբ), Արտաշատի խճուղու, Արշակունյաց պողոտայի թիվ 127 բազմաբնակարան շենքի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մարտի 27-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր