66-ամյա տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և մահացել          Մենք ճանաչել ենք Ղարաբաղն Ադրբեջանի կազմում այն բանից հետո, երբ ՌԴ բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակայնորեն այդ մասին հայտարարել է       Ապրիլի 2-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

01 ապր 2026 19:02

Դատախազությունը պահանջում է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ

Դատախազությունը պահանջում է ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Պապիկի Բաղմանյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

7 անշարժ գույք, որից 6-ը՝ Երևան քաղաքում, իսկ 1-ը՝ Կոտայքի մարզում.
4 տրանսպորտային միջոց.
5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.
2 իրավաբանական անձանցում մասնակցություն.
շուրջ 1 միլիոն 290 հազար դրամ ավանդ.
բանկի 30 հատ պարտատոմս.
1 միլիարդ 544 միլիոն 254 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
1 միլիարդ 511 միլիոն 965 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
6 միլիոն 363 հազար դրամի չվերադարձված փոխառության պահանջի իրավունք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր