Տեսանյութ.Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք, ես Ռուսաստանի քաղաքացի չեմ          Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը, կան վիրшվորներ       Գաղտնիք ասեմ, ФСБ-ի եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին    

01 ապր 2026 22:41

66-ամյա տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և մահացել

66-ամյա տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և մահացելԱյսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 128,5 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Նարսես Մ․-ն կորցրել է ինքնագացողությունը և իր վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենայով բախվել կամրջի բետոնե արգելապատնեշներին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է վարորդի մահը։
 
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժածին՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր