Տեսանյութ.Ալեն Ռոբերտովիչ, այդպիսի բաներ մի արեք, ես Ռուսաստանի քաղաքացի չեմ          Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը, կան վիրшվորներ       Գաղտնիք ասեմ, ФСБ-ի եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին    

02 ապր 2026 12:09

Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները

Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաներըԱպրիլի 1-ին, ժամը 23։48-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. նկատվում է ծուխ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները. վերջինիս վարորդը մահացել է: Հրդեհի նշաններ չկան։ 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Ford» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր