«Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումը Ռուսաստան          Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, բայց իրավիճակը շատ տարօրինակ, արտասովոր է       Տեսանյութ.Ապրել եմ Կալուգայում, ասել են՝ կալուգացի Սամո, չեն ասել՝ չմn Նիկոլ    

06 ապր 2026 10:31

Կոտայքի մարզում «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում

Կոտայքի մարզում «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակումԱպրիլի 6-ին, ժամը 03։31-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Սևան խճուղու մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ 

Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր