Ապրիլի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կրшկոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում, կա վիրшվոր       ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի առանձին, «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ    

06 ապր 2026 18:54

ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի առանձին, «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավ

ՀԱԿ-ը ընտրություններին կմասնակցի առանձին, «Ուժեղ Հայաստանի» հետ դաշինքը չկայացավՀայ Ազգային Կոնգրեսը բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրեց Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ գալիք ընտրություններում ազգակործան ռեժիմի դեմ մեծ դաշինք ստեղծելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀԱԿ-ը։

«Դրսևորել ենք առավելագույն ճկունություն, դաշինքի ստեղծման համար որեևէ նախապայման չդնելով: Մեզանից անկախ պատճառներով, այդ դաշինքը չկայացավ:

Հայ Ազգային Կոնգրեսը, հետևաբար, կմասնակցի ընտրություններին առանձին` միևնույն ժամանակ պատրաստ լինելով համագործակցել ինչպես «Ուժեղ Հայաստանի», այնպես էլ քաղաքական այլ ընդդիմադիր ուժերի հետ և´ ընտրական ժամանակաշրջանում, և´ընտրություններից հետո խորհրդարանում  կոալիցիա կազմելու և երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր