Փետրվարի 7-ից ընտրակաշառքի գործով 14 վարույթով կա 67 ձերբակալված          Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները       Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում. ՆԳՆ-ն զգուշացնում է    

06 ապր 2026 23:00

Փրկարարներն ու ոստիկանները փրկել են երիտասարդի կյանքը, նա սպшռնում էր ցած նետվել

Փրկարարներն ու ոստիկանները փրկել են երիտասարդի կյանքը, նա սպшռնում էր ցած նետվելԱյսօր՝ ապրիլի 6-ին, փրկարարներն ու ոստիկանները կարողացել են Երևանում փրկել երիտասարդ տղայի կյանքը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարներն ու ոստիկանները տեղեկություն էին ստացել, որ Հարավ-Արևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցից դեպի նոր կառուցվող Շիրակի փողոց տանող ճանապարհին գտնվող կամրջի վտանգավոր եզրագիծը երիտասարդ տղան անցել է և սպառնում է իրեն ցած նետել։

Փրկարարներին, փրկարար ծառայության հոգեբանին, Շենգավիթի և Մալաթիայի համայնքային ոստիկաններին ու շտապօգնության բժշկին և բուժքրոջը մոտ 30 րոպե հաջողվել է բանակցություններ վարել տղայի հետ, ինչից հետո կարողացել են նրան կամրջի երկաթե ճաղավանդակի հակառակ կողմից տեղափոխել անվտանգ վայր։

Այս պահին փրկարար-հոգեբանը նրան անհրաժեշտ հոգեբանական աջակցություն է ցուցաբերում, իսկ համայնքային ոստիկանները պարզում են նրա ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ավտոմեքենա, որով նա ժամանել էր կամրջի մոտ, կայանել ավտոմեքենան և անցել կամրջի վտանգավոր եզրագիծը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր