Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարացվեց          Չարենցավան-Հրազդան ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն կա վիրավոր       Իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի դեմ, որ կանխեն մեր ժողովրդի ուժեղ Հայաստան ունենալու ցանկությունը    

08 ապր 2026 14:47

Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը

Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ ԱսատրյանըՀակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին:

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի խումբ անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,-նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնել էինք՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։

Արտեմ Ասատրյանը Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ղեկավարել է 2011-2018 թվականներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր