Ծաղկաձորում «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել միկրոավտոբուսին, կան վիրավորներ, այդ թվում՝ անչափահասներ          Ողբերգական դեպք Մրգաշեն գյուղում, բժիշկներն արձանագրել են 52-ամյա ատամնաբույժի մահը       Իրանի ժողովրդի անունից դատապարտում եմ Ձերդ Գերազանցությանը ուղղված վիրավորանքը, խաղաղության և եղբայրության մարգարե Հիսուսի պղծումը անընդունելի է    

13 ապր 2026 17:46

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. ՌԴ ԱԳՆՌուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գեորգի Բորիսենկոն Ռուսաստանում Լիբանանի դեսպան Բաշիր Սալեհ Ազզամի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնեցված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Հաղորդվում է, որ ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը և դեսպանը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով Լիբանանում ստեղծված իրավիճակի վրա։

«Կարևորվել է իրավիճակի անհապաղ լիցքաթափումը՝ համաձայն ԱՄՆ-Իրան նախկինում ձեռք բերված հրադադարի համաձայնագրերի, որոնց ազդեցությունը, ինչպես նշվել է, պետք է տարածվի նաև Լիբանանի վրա», - ասվում է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր