Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն, վերջինն էլ բախվել է քարերին և կողաշրջվել, կա 6 վիրավոր    

15 ապր 2026 19:31

Կոտայքի մարզում բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին

Կոտայքի մարզում բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառինԱյսօր՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:40-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Opel» և «Lixiang» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Բախման հետևանքով «Lixiang»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Բարեբախտաբար չի կողաշրջվել և չի հայտնվել ձորակում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր