Կոտայքում՝ Ձորաղբյուրի ճանապարհին «Lada Priora»-ն գլխիվայր շրջվել է          Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել       Իմպիչմենթը և ընտրական գործընթացները հակասող չեն միմյանց, իսկ փողոցային պայքարի դեպքում՝ իրար փոխլրացնող են    

16 հոկ 2025 19:08

Բախվել են «Nissan»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ին․ «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին

Բախվել են «Nissan»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ին․ «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառինԱյսօր՝ հոկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:20-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 18 շենքի մոտ բախվել են «Toyota», «Nissan» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հոսանքազրկել են «Toyota»-ն և «Nissan»-ը և տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Աշոտ Կարինյանն ու Հայկազ Սարգսյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի «1-03» շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ ասելով, որ չեն տուժել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր