Ձերբակալվել է Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը          Եվրամիությունը փողերը չի տալիս․ «Հրապարակ»       Ընդդիմադիրներին տանում են բանակ․ «Հրապարակ»    

18 ապր 2026 08:47

Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. Ժողովուրդ

Կուսակցությունը չի ներկայացրել հաշվետվություն, բայց միայն նկատողություն է ստացել. Ժողովուրդ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը չի ներկայացրել 2025 թվականի իր ֆինանսական հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, ինչը համարվում է վարչական իրավախախտում և ենթակա է պատասխանատվության։

Հանձնաժողովի ուսումնասիրությամբ արձանագրվել է խախտումը, սակայն այն որակվել է որպես նվազ նշանակության։ Արդյունքում, խիստ պատժամիջոցների փոխարեն կիրառվել է առավել մեղմ մոտեցում․ կուսակցության խորհրդի նախագահ Տիգրան Միշայի Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է բանավոր նկատողություն։

Այս որոշումը հարցեր է առաջացնում քաղաքական դաշտում հաշվետվողականության և պատասխանատվության կիրառման համաչափության վերաբերյալ։ Ֆինանսական հաշվետվությունների ներկայացումը քաղաքական ուժերի գործունեության թափանցիկության հիմնական գործիքներից է, և դրա չկատարումը, նույնիսկ եթե գնահատվում է որպես «նվազ նշանակության», կարող է ստեղծել վտանգավոր նախադեպ։
Միևնույն ժամանակ, բաց աղբյուրների ուսումնասիրությունը լրացուցիչ հարցադրումներ է առաջացնում կուսակցության գործունեության ակտիվության վերաբերյալ։ Սոցիալական ցանցերում պահպանված տեղեկատվության համաձայն՝ կուսակցությունը դեռևս 2019 թվականին հայտարարել էր համաժողովի կազմակերպման մասին Ստեփանակերտում՝ Շառլ Ազնավուրի կենտրոնում։

Մամուլում 2021-ին հայտնված տեղեկությունների համաձայն, փետրվարի 13-ին է հիմնադրվել «Միացյալ քրիստոնյա Հայաստան» կուսակցությունը։ Հիմնադիրներից է Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որը 44-օրյա պատերազմին մասնակցել է «Հայդուկ» ջոկատի հետ։ Ասաց, որ կուսակցությունը հիմնադրում են տարբեր ջոկատների կամավորականներով, ավտոներկրողներով, վարորդներով, տարբեր ՀԿ-ների ղեկավարներով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր