ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

20 ապր 2026 15:04

Սպասվում է ինտենսիվ անձրև, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Սպասվում է ինտենսիվ անձրև, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանովԵրևան քաղաքում՝
Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-25-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին կեսօրից հետո, 21-ի գիշերը՝ ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին շրջանների զգալի մասում, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-25-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ ամպրոպ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 21-22-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր