ԿԸՀ-ն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը, «Ուժեղ Հայաստանը» կմնա ընտրապայքարի մեջ          Հունիսի 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վերջին հարցումներով Փաշինյանը գնում է ու կարող է փորձել ժողովրդից գnղանալ ընտրությունները    

21 ապր 2026 09:41

Փաշինյանի արհամարհական ժեստը․ «Հրապարակ»

Փաշինյանի արհամարհական ժեստը․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու նորոգման աշխատանքներին։Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, մարտական տրամադրված, սպասել են, որ նրա դեմքին ասեն իրենց դժգոհությունները՝ կապված Էդիտա Գզոյանի սկանդալային հրաժարականի եւ նոր տնօրենի նշանակման հետ, սակայն հանդիպումը չի կայացել` Փաշինյանը չի մտել թանգարան։ Թաշչյանն արդեն կրճատել է տարբեր ծրագրերի ֆինանսավորումը, արգելում է մասնակցել միջազգային միջոցառումներին` ասելով, որ դրա ժամանակը չէ։ Բայց Փաշինյանի այցից առաջ տարածքի մաքրությանն ու աղբամանները դատարկելուն անձամբ է հետեւել։

Այցի օրը ինստիտուտի «Ժանսեմ» պատկերասրահում «Ինքնություն, հիշողություն եւ վերապրում. հայ երեխաները՝ ցեղասպանության ընթացքում» ցուցադրության բացումն էր նաեւ, որը նույնպես չի գրավել Փաշինյանի ուշադրությունը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր