Աշոտյանը նշեց, թե ինչ է ՀՀԿ-ն առաջարկում անել Եվրամիության գագաթնաժողվի ընթացքում          Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար. Ռուբեն Վարդանյանը Բաքվից դիմում է Անահիտ Մանասյանին       Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին    

21 ապր 2026 13:17

Աշոտյանը նշեց, թե ինչ է ՀՀԿ-ն առաջարկում անել Եվրամիության գագաթնաժողվի ընթացքում

Աշոտյանը նշեց, թե ինչ է ՀՀԿ-ն առաջարկում անել Եվրամիության գագաթնաժողվի ընթացքումՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ ՀՀԿ-ն մշակել է միջոցառումների ծրագիր, որպեսզի օգտագործի Եվրոպական հանրույթի այստեղ գտնվելու փաստը բարձրաձայնելու համար երկու բլոկ խնդիրներ։ 

«Այդ խնդիրներից առաջինը Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակն է, այն է՝ ժողովրդավարության բացակայությունը, և Արցախ՝ իրենից բխող խնդիրներով, Արցախահայության վերադարձի իրավունքը, Արցախահայության իրավունքների պաշտպանության առաջին բազային փուլ, որն իր մեջ ներառում է միջազգային գործող մեխանիզմներով և հնարավորություններով այդ էթնիկ զտման, ցեղասպանական գործողության հետ կապված դիվանագիտական և քաղաքական ջանքեր, նյութագույքային իրավունքներ, շատ կարևոր հոգևոր մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության իրավունքներ, և իհարկե հայ ռազմագերիների հարցը Բաքվում, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառումը»։ 

Աշոտյանն ընդգծեց, որ առաջարկում են իրականացնել քաղաքացիական ակցիաներ, միաժամանակ, Հայաստանի մի շարք քաղաքական կուսակցությունների, որոնք  անդամակցում են եվրոպական տարբեր ընտանիքներին, առաջարկում են ստորագրել մի նամակի նախագծի ներքո։ «Գաղափարը հետևյալն է՝ անկախ մեր քաղաքական տարաձայնություններից Հայաստանի ներսում, կուսակցությունների ներկայացուցիչներս, որոնք անդամակցում են այս կամ այն եվրոպական քաղաքական ընտանիքին, պետք է միասնական բողոքի, դժգոհության ձայն բարձրացնենք։ Մենք առաջարկելու ենք այդ նամակի տակ միացյալ ստորագրահավաք անել»։ 

Նա նաև հիշեցրեց, որ ՀՀԿ-ն և «Ժառանգությունը» ԵԺԿ անդամներ են,ՀՅԴ-ն՝ Սոցիալ-դեմոկրատական ընտանիքի անդամ է, «Բարգավաճ Հայաստանը»՝ կոնսերվատորների և բարեփոխիչների եվրոպական ընտանիքի անդամ է, ՀԱԿ-ը և «Լուսավոր Հայաստանը»՝ Լիբերալ-դեմոկրատական եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ են, «Հայաքվեն» աշխատում է Եվրոպական պատրիոտների հետ։ «Պետք է նաև բանակցենք Արցախի կուսակցություններից մեկի՝ նախկինում Ազգային ժողովի նախագահ Աշոտ  Ղուլյանի ղեկավարած կուսակցության հետ, որը ժամանակին անդամ էր Եվրոպական ազատական ալյանսին։ Եթե մենք կարողանանք հայկական բոլոր քաղաքական եվրանդամություն ունեցող կուսակցություններով գալ ընդհանուր հայտարարի և միասնական ուղերձ հղել եվրոպական քաղաքական գրեթե բոլոր առնվազն հիմնական ընտանիքներին՝ կարծում ենք սա նույնպես կարևոր գործ կլինի»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր