Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի հնգակի չեմպիոն       Կայացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը    

21 ապր 2026 20:12

Կայացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը

Կայացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարըԱպրիլի 21-ին տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված էր 2026 թ. Ազգային ժողովի ընտրություններին կուսակցության նախաձեռնությաբ կազմավորված «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուների ցանկը հաստատելու մասին հարցը։

Համագումարից հետո տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող՝ «Ուժեղ Հայաստան», «Միավորված հայեր» և «Նոր Դարաշրջան» կուսակցությունների անդամների հանդիպումը։

Հանդիպմանը ներկա էին նաև «Ապրելու երկիր» կուսակցության անդամները։

Դաշինքի հանդիպմանը ելույթ ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության Մեսրոպ Առաքելյանը, որը հայտնեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր