ՄԻՊ Անահիտ Մանասյանն արձագանքել է ադրբեջանական գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի նամակին          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 22-ի համար       Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

22 ապր 2026 09:45

Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է․ «Հրապարակ»

Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Հայ առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների դեմ: Պարզապես նախընտրական շրջանում դա ավելի անաղմուկ է անում։

Գրել էինք, որ ՔԿԾ պետի հրահանգով կալանավայրերը սպասարկող հոգեւորականների, մասնավորապես` Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մուտքն է արգելել ՔԿՀ, նա 10 տարուց ավելի այցելել է ցմահ դատապարտյալներին։

ՔԿՀ-ներին կցված հոգեւոր սպասավորներն անվճար հիմունքներով երկար տարիներ ծառայություն են իրականացնում, ընտրվել են կաթողիկոսի որոշմամբ, Մայր Աթոռում ՔԿՀ-ները սպասարկող բաժին կա։ Նիկոլ Փաշինյանը որոշել է այդ գործը եկեղեցու ձեռքից առնել` կաթողիկոսին զրկելով եւս մի լծակից։

Պատմեցին, որ շաբաթներ առաջ ՔԿԾ-ից կապ են հաստատել գործող հոգեւոր սպասավորների հետ, առաջարկել են իրենց հետ պայմանագրեր կնքել, ընդ որում՝ վճարովի հիմունքներով, փորձելով շահագրգռել, որ տիրադավների շարքերը համալրեն, սակայն նրանք չեն համաձայնել: Դրանից հետո սկսել են պայմանագրեր կնքել Փաշինյանի կողմն անցած տիրադավների թեմերի հոգեւորականների հետ: Թե որքան են վճարելու նրանց, առաջիկայում կպարզենք։

Նշենք, որ այժմ ՔԿՀ-ների հոգեւոր տեսուչը Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանն է, որն առաջինն է մերժել իշխանության գործարքը: Ըստ ամենայնի, շուտով նրան փոխարինող կգտնեն։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանի հրամանով էլ փետրվարի 1-ից դադարեցվել է ԶՈՒ հոգեւոր ծառայողների գործունեությունը ՊՆ համակարգում։ Իսկ մարտի 27-ին Փաշինյանը Ներման հարցերի հանձնաժողովի կազմում էր ընդգրկել Արման Սարոյանին՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր