Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը          Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը       Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը դրա միջոցով չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը    

23 ապր 2026 15:37

Ես հաշտ չէի Աննայի որոշման հետ, ջանքեր եմ գործադրել ու ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ ընտանիքս պահպանելու

Ես հաշտ չէի Աննայի որոշման հետ, ջանքեր եմ գործադրել ու ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ ընտանիքս պահպանելուԵս ասացի, որ ես հարգում եմ Աննայի որոշումը, բայց չասացի, որ հաշտ եմ դրա հետ:

Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով իր և Աննա Հակոբյանի հնարավոր վերամիավորման մասին:

«Մեր ընտանիքի հետ կապված իրադրության մասով՝ կյանքը շատ ավելի բարդ է, քան` թատրոնը: Եթե մինչև հիմա չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք:

Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ հաշտ եմ այդ որոշման հետ:

Բնականաբար այդ տրամաբանությամբ ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- նշեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր