Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները          Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել իր պարտականությունները       Հունիսի 11-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

27 ապր 2026 10:53

Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևան քաղաքում`
Ապրիլի 27-29-ը ժամանակ առ ժամանակ, 30-ի գիշերը, մայիսի 1-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 27-30-ը և մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 27-ի ցերեկն առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կնվազի՝ 4-6 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր