«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

23 մայիս 2025 11:58

Արտակարգ դեպք Երևանում․ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները

Արտակարգ դեպք Երևանում․ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռներըSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ 2 երիտասարդ կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները և գտնվում են նրսում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով նշված վայրից ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 17-ամյա Տ․ Թ․-ին և 16-ամյա Մ․ Մ․-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր