Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը          Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը       Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը    

07 մայիս 2026 10:05

ՔՊ շարքերում խոր անորոշություն է․ «Հրապարակ»

ՔՊ շարքերում խոր անորոշություն է․ «Հրապարակ»«Հրապարակ»․ թերթը գրում է ․ ՔՊ շարքերում խոր անորոշություն է, ցուցակի 50-յակում չընդգրկվածները չեն թաքցնում, որ անկյուն են մղվել եւ չեն պատրաստվում իրենց կոտորել` քարոզչությամբ զբաղվել։

Փաշինյանը որոշել է պաշտոնական քարոզարշավին ցուցակի առաջին 50-յակի հետ շրջել, եթե բացականեր լինեն, նոր հաջորդ համարները կգնան։ Եվ 50-ից հետո ընդգրկվածների թիվ մեկ խնդիրը դարձել է իրենց ապագա աշխատավայրի եւ մերձավորներին տեղավորելու հարցը։

Չնայած Փաշինյանը վարչության անդամների միջոցով փոխանցել է, որ ոչ մեկն անգործ չի մնա, եթե հաղթեն, բայց պետք է ընտրություններին բոլորը «վիզ դնեն», սակայն նրանք վստահ չեն հաղթանակի հարցում եւ չեն հավատում ստելու մեծ վարպետ Փաշինյանի խոստումներին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր