Օկnւպացված Քարվաճառի շրջանում ակшնի պայթյnւնից ադրբեջանցի զինծառայողներ են վիրավnրվել          Մայիսի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսնում ենք գների կտրուկ աճ Հորմուզի նեղուցի արգելափակման պատճառով, անհրաժեշտ է այն առանց սահմանափակումների բացել    

09 մայիս 2026 14:17

Արարատի մարզում «Nissan March»-ը բшխվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ վիրավnր կա

Արարատի մարզում «Nissan March»-ը բшխվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ վիրավnր կաԵրեկ՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Տափերական գյուղում Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Արսեն Հ․-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բնակչի տան դարպասին, ապա քարե պատնեշին, ինչի հետևանքով դարպասը շպրտվել է, իսկ քարե պատնեշը՝ մասամբ փլուզվել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր