Օկnւպացված Քարվաճառի շրջանում ակшնի պայթյnւնից ադրբեջանցի զինծառայողներ են վիրավnրվել          Մայիսի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսնում ենք գների կտրուկ աճ Հորմուզի նեղուցի արգելափակման պատճառով, անհրաժեշտ է այն առանց սահմանափակումների բացել    

11 մայիս 2026 11:07

ԵՄ երկրների ԱԳ նախարարները ցանկանում են նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմ

ԵՄ երկրների ԱԳ նախարարները ցանկանում են նոր պատժամիջnցներ ընդունել ՌԴ-ի դեմԵվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները ցանկանում են այսօր՝ մայիսի 11-ին նոր պատժամիջոցներ ընդունել Ռուսաստանի դեմ՝ հատուկ ռազմական գործողության սկզբում Ուկրաինայի մարտական գործողությունների գոտուց երեխաների տարհանման համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ակնկալում ենք այսօր քայլ առաջ անել՝ ընդունելով պատժամիջոցներ ուկրաինացի երեխաների հիմնախնդրի վերաբերյալ»,- ասել է նա։

Խոսքը մի քանի ֆիզիկական անձանց ԵՄ սև ցուցակում ներառելու մասին է, որը նախատեսում է մուտքի արգելք դեպի համայնք և բանկերում ակտիվների սառեցում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր