ՀՀԿ-ին քննադատում էր ուսուցիչներին հանրահավաքի տանելու համար, հիմա ինքը, ուր գնում է ստիպողաբար է տանում
«Կապանը ես հիշում եմ այն ժամանակ, երբ մենք սկսել էինք «Մեր ձևով» շարժումը: Ես լավ եմ հիշում այդ օրն ու ձեզ ասում եմ, որ այդ օրվա ձեր վերաբերմունքը տվեց մեզ մեծ էներգիա՝ բերելու այս փոփոխությունները, վերջապես ստեղծելու ընդդիմադիր ուժ, որը կլինի երիտասարդ, մաքուր ձեռքերով, լավ, պրոֆեսիոնալ մարդկանցով կազմած, որ երկրում որակական փոփոխություններ բերեն։ Այս աշխարհում մի օրենք կա, եթե դու մեկին վատ բան ես ասում, քեզ հետ է գալիս։ Նա ՀՀԿ-ին քննադատում էր ուսուցիչներին հանրահավաքի տանելու համար։ Ինքը, ուր գնում է, ուսուցիչներին, որոնք իր հետ չեն, ստիպողաբար տանում են հանրահավաքի։
Ինչ ինքն ասել է, իր գլխին է եկել, ինչ ինքը քննադատել է, նույնը արել է»:
Այս մասին Կապանում, քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
