Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել, ինչ սպասել. «Ժողովուրդ»          Տեսանյութ.300․000 ադրբեջանցի Հայաստանու՞մ, թե՞ 300 հազար աշխատատեղ հայերի համար. «Ուժեղ Հայաստան»       Իրանն ԱՄՆ-ի առջև հինգ պայման է դրել բանակցությունները վերսկսելու համար    

13 մայիս 2026 08:00

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել, ինչ սպասել. «Ժողովուրդ»

Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել, ինչ սպասել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում վերջին օրերին լարված մթնոլորտ է տիրում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը անցած շաբաթվա վերջին հավաքել է աշխատակազմին և փակ ժողով անցկացրել։

ՔՊ-ի օգտին վարչական ռեսուրսի չարաշահման ակնհայտ դեպքը ՀԿԿ-ն փորձում է պարտակե՞լ. Որեւէ մեկը չի ձերբակավել, որեւէ մեկին մեղադրանք չի ներկայացվել. Իրավապահները լուռ են

«Քննիչի սեղանի գիրքը». Պատրաստ է կոռուպցիոն հանցագործությունների քննության առաջին համապարփակ ուղեցույցը
Ըստ «Ժողովուրդ»-ի՝ իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների, Նահապետյանը հայտարարել է, որ առաջիկայում «առավել լարված օրեր» են սպասվում, ուստի անհրաժեշտ է «գոտիները ձգել»։ Նա աշխատակիցներին զգուշացրել է, որ արտաժամյա աշխատանքը գրեթե անխուսափելի է լինելու, իսկ գործի ծավալը՝ զգալիորեն աճելու է։ Աշխատակազմին նաև հորդորվել է չտրտնջալ ծանրաբեռնվածությունից և պատրաստ լինել ինտենսիվ աշխատանքի։

Թե ինչով է պայմանավորված նման մոբիլիզացիան՝ պաշտոնապես չի հաղորդվում, սակայն համակարգում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ դա կարող է կապված լինել հունիսի 7-ին նախատեսվող ընտրությունների նախաշեմի հետ։ Քաղաքական շրջանակներում վաղուց են քննարկումներ ընթանում այն մասին, որ իշխանությունը ընտրական գործընթացներին ընդառաջ ակտիվացնում է ուժային կառույցների աշխատանքը՝ ընդդիմադիր շրջանակների նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Ժողովուրդ» թերթի՝ 13․ 05․ 26

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր