Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am          Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ և բոլոր քաղաքացիներին հասանելի անվճար բարձագույն կրթության ապահովման հասանելիությունն է       Ըմբշամարտի Մ-17 ԵԱ. 55 կգ քաշային Սուրեն Իշխանյանը ոսկե մեդալ նվաճեց    

16 մայիս 2026 21:09

Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ և բոլոր քաղաքացիներին հասանելի անվճար բարձագույն կրթության ապահովման հասանելիությունն է

Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ և բոլոր քաղաքացիներին հասանելի անվճար բարձագույն կրթության ապահովման հասանելիությունն է«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ։

«Սիրելի դասախոսներ, ուսանողներ և շրջանավարտներ,

Շնորհավորում եմ ձեզ Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ։

Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում հիմնադրված ԵՊՀ-ն մշտապես եղել է ոչ միայն հայկական կրթության առաջամարտիկը, այլև հանդիսացել մեր ազգային վերածննդի խորհրդանիշը, հայ գիտության, մշակույթի և ազգային արժանապատվության հիմնասյունը։

Իր ողջ պատմության ընթացքում Մայր բուհը եղել է ոչ միայն գիտելիքի, այլև ապագայի կերտման վայր. այստեղ կրթություն ստացած սերունդներն են կառուցել մեր պետականությունը, պաշտպանել մեր երկրի սահմանները, զարգացրել գիտությունը, պահպանել և հարստացրել մեր մշակույթն ու արվեստը։

Ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին Մայր բուհն ունենալու է առանցքային, ռազմավարական դերակատարում։ Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ և բոլոր քաղաքացիներին հասանելի՝ գործնականում անվճար բարձագույն կրթության ապահովման հասանելիությունն է, ինչին մենք առաջիկայում հասնելու ենք։

Կրկին շնորհավորելով այս նշանավոր օրվա առթիվ՝ ԵՊՀ ողջ պրոֆեսորադասախոսական կազմին մաղթում եմ անսպառ ուժ և նորանոր գիտական նվաճումներ, իսկ ուսանողներին՝ անկոտրում կամք և բարձր պատասխանատվություն մեր պետության վաղվա օրվա հանդեպ։

Բարի երթ և նորանոր հաջողություններ»,-ասված է ուղերձում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր