Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության          Տեսանյութ.Հայաստան կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով       Հայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, որը օգնություն է եղբայրական երկրին    

27 մայիս 2026 20:05

Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտության

Հայաստանը ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակն ու կարձագանքի ըստ անհրաժեշտությանՀՀ արտաքին գործերի նախարարությունը ժամը 15:00-ի դրությամբ ստացել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:

Ըստ լրատվամիջոցների, նամակում ռուսական կողմը Հայաստանին սպառնացել է միակողմանիորեն կասեցնել կամ չեղյալ հայտարարել գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։ 

Այս մասին հայտնում է Արմենպրեսը։

«Ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ՀՀ ՏԿԵ նախարարությանն ուղղված նամակը, որը փոխանցվել է, կուսումնասիրվի, և հայկական կողմն ըստ անհրաժեշտության կարձագանքի»,-«Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը միակողմանիորեն կկասեցնի կամ չեղյալ կհայտարարի գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը։ Նա նշել էր, որ նման բովանդակությամբ նամակ Հայաստանում ՌԴ դեսպանի միջոցով փոխանցվել է Հայաստանի ՏԿԵ նախարարությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր