Փաշինյանի հետ վիճած բժշկուհուն ազատել են աշխատանքից          ԵՄ-ն Հայաստանում կստեղծի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի նոր առաքելություն       ՊԵԿ-ը «Արարատ ցեմենտ»-ում բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր    

27 մայիս 2026 23:02

Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, ՍԱՏՄ-ն հերքում է

Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, ՍԱՏՄ-ն հերքում էՌուսաստանը որոշել է ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը։

Այդ մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է հայտնել։

«Սահմանափակումը ուժի մեջ է մտնում անմիջապես և տարածվում է նախատեսված մատակարարումների ամբողջ ծավալի վրա»,- մասնավորապես, հայտարարել է Զախարովան:

Հայկական որոշ կայքերի կողմից տարածվող տեղեկատվությունն այն մասին, թե ՌԴ-ն որոշում է ընդունել ընթացիկ տարում ամբողջությամբ դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը, իրականությանը չի համապատասխանում: 

Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
 
«Նման որոշումները կայացվում են միայն երկրների լիազոր մարմինների կողմից և անմիջապես պաշտոնապես տեղեկացվում մյուս երկրի համապատասխան կառույցին:
 
Տվյալ դեպքում ՌԴ լիազոր մարմնից՝ Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից («Ռոսսելխոզնադզոր»), ՀՀ լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որևէ պաշտոնական ծանուցում չի ստացել:
 
Խնդրում ենք չտարածել ապատեղեկատվություն, վստահեցնում ենք՝ Տեսչական մարմինն աշխատում է թափանցիկ, վարում է բանակցություններ, ցանկացած պաշտոնական տեղեկատվություն հրապարակվելու է»,-նշվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր