Մեր վաղեմի հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, բայց կապերը կկարգավորենք          Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի փոքրիկ խոսքը պատճառ եղավ արթնացնելու, ոտքի հանելու և հաղթանակի տեսիլքը վերադարձնելու այս ժողովրդին       Բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է    

28 մայիս 2026 12:09

Մեր վաղեմի հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, բայց կապերը կկարգավորենք

Մեր վաղեմի հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, բայց կապերը կկարգավորենքՄեր վաղեմի հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, բայց կապերը կկարգավորենք: 

Այս մասին Սարդարապատում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Պետք է հարաբերությունները լավացնել Ադրբեջանի հետ, բայց չկենտրոնանալ և հույսը չդնել միայն Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու վրա, մեր հին դաշնակիցների հետ լավ հարաբերություններ պահպանել, որպեսզի կարողանանք հավասարակշռենք։ Մի հայտարարություն է արվել՝ որում ասվում է, որ Հայաստանը իրեն երաշխավոր է ընտրում իր համար վտանգ ներկայացնող երկիրը։ Դա աշխարհում անօրինակ փորձեր է, որ այն երկիրը, որը մեզ համար վտանգ է ներկայացնում, ուզում ենք լինի մեր անվտանգության երաշխավորը»,- նշել է Կարապետյանը:  

Նարեկ Կարապետյանը շեշտեց՝ կարծում է, որ մեր հակառակորդները մեզ ընկեր չեն կարող լինել, հարաբերությունները կարգավորելու են, բայց վտանգը զգալով, նաև վստահ է, որ պետք է ունենանք այլ դաշնակցային հարաբերություններ:

«Եթե մենք գնացինք հիմիկվա մոդելով, ու Աստված չանի այս մարդիկ շարունակեցին, համ հիմնական դաշնակցի հետ հարաբերություններն է վատանալու, համ հիմնական գնորդի հետ հարաբերություններն է վատանալու, իսկ դրա դիմաց նա ուզում է երկու հատ շնորհավորանք ստանալ Ադրբեջանից և Թուրքիայից»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր