Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6, այնուհետև կնվազի 3-5 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Որ կենդանակերպի նշանները կդառնան ճակատագրի սիրելիները       WarGonzo-ի թղթակիցներին արգելվել է մուտք գործել Հայաստան    

30 օգոս 2025 11:12

Ողբերգական վթար Խոզնավար գյուղի մոտ, մեքենա է գլորվել ձորը, կա զոհ

Ողբերգական վթար Խոզնավար գյուղի մոտ, մեքենա է գլորվել ձորը, կա զոհՕգոստոսի 30-ին, ժամը 01:14-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղատուր-Խոզնավար գյուղերի խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարար­ների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գորիս-Վաղատուր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և ուղևորի դին դուրս բերել ձորից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր