Տեղի ունեցավ «ՖոտոԹերապիայի ստուդիայի» պաշտոնական բացումը, որը համադրում է հոգեբանությունն ու լուսանկարչությունը          Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները       Թեհրանը Իրանի և ԱՄՆ-ի միջև երկարաժամկետ հրադադարի նոր առաջարկություն է փոխանցել Պակիստանին    

10 հուն 2025 18:14

Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ հունվարի 10-ին, Երևանում մոպեդի մասնակցությամբ հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:30-ի սահմաններում Տիչինայի փողոցում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Պ.-ի վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենան և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու մոպեդը: 

Բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել «Mazda»-ի վարորդն ու քաղաքացիները, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

«Mazda»-ի վարորդն ինքն է ահազանգել շտապօգնություն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոպեդավարի ինքնությունը: 

Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է մոպեդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mazda»-ին ու կողաշրջվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր