Հունիսի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար հունիսի 25-ին       65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգու. «Ժողովուրդ»    

25 հուն 2026 09:00

Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է․ «Հրապարակ»

Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է.  Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը նամակ է գրել Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Անտոն Ալիխանովին, խնդրել իրեն հնարավորություն տալ՝ մասնակցելու հուլիսի 6-7-ը Եկատերինբուրգում կայանալիք առեւտրատնտեսական ֆորումին։

Պապոյանը, ըստ նախարարության աղբյուրների, մեկնում է, որ ռուսական կողմի հետ քննարկի Հայաստանից արտահանման խնդիրները, ռուսական սանկցիաների հարցը։ Սակայն մինչ այս պահը նամակին պատասխան չի եկել․ Ռուսաստանում մտածում են՝ մերժե՞լ Պապոյանի մասնակցության հայտը, թե՞ ընդունել՝ նախարարին փորձելով նվաստացնել ֆորումի ընթացքում։

Փաստորեն, իշխանությունը ջանքեր է գործադրում հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր