Վերջնական գործարքի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե uպառնալիքները շարունակվեն          Հուլիսի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հուլիսի 7-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

07 հուլ 2026 10:31

ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Պորտուգալիային, Բելգիան՝ ԱՄՆ-ին, երկու թիմերն անցան 1/4 եզրափակիչ

ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Պորտուգալիային, Բելգիան՝ ԱՄՆ-ին, երկու թիմերն անցան 1/4 եզրափակիչԱշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակչի սկզբունքային դիմակայությունում Իսպանիայի ազգային հավաքականը ծանրագույն պայքարում նվազագույն՝ 1-0 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի ընտրանու նկատմամբ և նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր:

Պիրենեյան դերբիի մեծ մասն անցավ լարված ու հավասար պայքարում, և թվում էր, թե խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ: Սակայն հանգուցալուծումը վրա հասավ հանդիպման հենց վերջնամասում: Մրցավարի կողմից ավելացված 90+1-րդ րոպեին Ֆերան Տորեսի փոխանցումից հետո հաղթական գոլի հեղինակ դարձավ փոխարինման մտած Միկել Մերինոն՝ վճռելով խաղի ելքը:

Այս պարտությունը խորհրդանշական և էմոցիոնալ պահ է համաշխարհային ֆուտբոլի համար. պորտուգալացիների լեգենդար ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ավարտում է իր ելույթները աշխարհի առաջնություններում, քանի որ սա նրա կարիերայի վերջին մունդիալն էր:

Իսկ Իսպանիայի ազգային հավաքականը հաղթական նոտայով շարունակում է պայքարը և։

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակչի հերթական դիմակայությունում Բելգիայի ազգային հավաքականը վստահ խաղ ցուցադրեց և 4:1 հաշվով խոշոր հաղթանակ տարավ ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր։

Բելգիացիները հաշիվը բացեցին արդեն 9-րդ րոպեին՝ Շառլ դե Կետելարեի դիպուկ հարվածի շնորհիվ։ Թեև 31-րդ րոպեին Մալիկ Թիլմանը վերականգնեց հավասարությունը, ընդամենը երկու րոպե անց՝ 33-րդ րոպեին, նույն Դե Կետելարեն դարձավ դուբլի հեղինակ և կրկին առաջ մղեց եվրոպական թիմին։ Երկրորդ խաղակեսում բելգիացիներն ամբողջությամբ տիրեցին նախաձեռնությանը. 57-րդ րոպեին Հանս Վանակենը խփեց երրորդ գնդակը, իսկ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 90+3-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն դրեց վերջակետը՝ ձևակերպելով 4:1 վերջնական հաշիվը։

Այսպիսով, Բելգիայի ազգային հավաքականը հաղթական նոտայով շարունակում է պայքարը մունդիալում և, ինչպես արդեն հայտնի է, քառորդ եզրափակչում մրցելու է Իսպանիայի ընտրանու հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր