Ոստիկանության կենտրոնական բաժին է տեղափոխվել 17 անձ՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով          ԱՄՆ-ն ու Իրանը գիշերվա ընթացում hարվածներ են հասցրել միմյանց       Հուլիսի 14-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

14 հուլ 2026 10:03

Տնտեսվարողները ծանր վիճակում են. «Հրապարակ»

Տնտեսվարողները ծանր վիճակում են. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է․ Չնայած Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից վերադառնալուց հետո հայտարարեց, որ արտահանումների հետ կապված խնդիրները հարթվել են, եւ շուտով կվերսկսեն հայկական ապրանքները ռուսական շուկա ուղարկել՝ ակնարկելով, որ ՌԴ վարչապետի հետ հանդիպումն արդյունավետ է անցել, եւ հարթվել են հակասությունները, սակայն մենք տեղեկացանք, որ խոշոր արտահանող ընկերություններից «Սպայկայի» աշխատողներին շուրջ երկու ամիս է՝ աշխատավարձ չեն տվել կամ մասնակի են տվել՝ պատճառաբանելով արտահանումների հետ կապված խոչընդոտները։
 
Փորձեցինք ընկերությունից պարզաբանումներ ստանալ, սակայն որեւէ հեռախոսահամարի չպատասխանեցին։
 
Մյուս կողմից, եթե իսկապես Փաշինյանի ասածով խնդիրը լուծված լիներ, ապա իշխանական պրոպագանդան հարյուրավոր տեսանյութեր կտարածեր արտահանումների գործընթացի վերականգնման մասին

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր