Միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում, դատի ենք տալու իշխանություններին՝ մեր իրավունքները խախտելու համար          Մարտի 15-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 նոյ 2016 20:41

1000 դրամի դեղատոմսը

Անտիբիոտիկ դեղերը միայն բժշկի դեղատոմսով տրամադրելու, կամ բանակի կարիքների համար հազար դրամ հավաքելու նախաձեռնություններն ոչ միանշանակ ընդունվեցին հասարակության կողմից: Ապրիլյան բախումներն ապացուցեցին, որ հասարակ քաղաքացիները պատրաստ են վճարել ու վճարում են իրենց եկամուտներին անհամարժեք գումարներ ռազմական կարիքների համար, սակայն պետական ապարատի նկատմամբ վստահությունը գրեթե զրոյական է: 
 
Ի վերջո ստեղծվել է մի տարօրինակ վիճակ, երբ մարդիկ ասում են, որ բանակին/զինվորին փողը կտան, իսկ պետական հիմնադրամներին չեն ուզում տալ: Չնայած, կարծես թե, պիտի, որ բանակը և պետական հաստատությունը նույնացվի, ոչ թե առանձնացվի:
Նման իրավիճակն իր բացատրությունն ունի:
 
Մեր պետական ապարատը վատ կառավարվող և վատ կառավարող համակարգ է, կաշառված ու ոչ կոմպետենտ, որը ապրում է սեփական օրակարգով և խնդիրներով: 
Բևեռի մյուս կողմում վատ կազմակերպված, պառակտված հասարակությունն է՝ թույլ հանրային ինստիտուտներով, որը չի կարողանում վերահսկել կամ պարտադրել իր կամքը այդ նույն պետական ապարատին:
 
Այս իրավիճակում պետական մեքենան տարիներ ի վեր կրճատել, օպտիմիզացրել, մոնետիզացրել և չարեփոխել է իր գործառույթները սոցիալական պարտավորությունների մասով, կրճատելով սոցիալական պաշտպանության, ծառայությունների և օգնության ծավալները. սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ոլորտներում: Եվ բնակչության նկատմամբ այդ պարտականությունների կրճատմանը զուգահեռ անընդատ ավելացվել են այդ նույն ապարատի իրավունքները՝ թույլտվությունների, արտոնագրերի, ընթացակարգերի և վերահսկիչ մարմինների մասով:
 
Այսպիսով, քանի որ հանրությունը թույլ է իշխանության վերահսկման մասով՝ այդ հանրությունը կորցրել  է իր սոցիալական իրավունքների զգալի մասը, փոխարենը պետական ապարատի հսկիչ և թույլատրող իրավուքնները ավելացվել են: Պետական գործառույթների իրավունքների և պարտականությունների միջև եղած անընդունելի ճեղքվածքը հանգեցրել է նրան, որ քաղաքացիները պատրաստ են վճարել զինվորին, բայց ոչ պետական ապարատին, առանձին վերցրած բժշկին կամ ուսուցչին, բայց ոչ հիմնադրամներին կամ հարկերը:
 
Եվ մեղադրելու չէ, քանի որ վերնախավն ու պետական ապարատն ապրում են սեփական աշխարհում, կյանքի ու սեփական ժողովրդի մասին այլ պատկերացումներով և այդ ժողովրդի կամքից ու հանրային պատվերից, ընտրական քվեից ու հանրային կարծիքից անջատ:
   
Ամենամեծ ապացույցը այս իմաստով այն է, որ Հայաստանում ուղղակի չկա հիղինակազրկող նյութի երևույթ: Բոլորը բոլորի և ամեն ինչի մասին գիտեն,  ով ինչպես է փող թալանում, ով ում հետ է կիսվում և այլն, բայց ոչ մի քաղաքական, քրեական կամ պաշտոնային հետևանք այդ ամենը չի ունենում: Ոչ մի հիղինակազրկող հանգամանք մեզանում չի աշխատում՝ չկա ոչինչ, որը կստիպի մարդուն պաշտոնից հեռացնել փաստի հանցավոր կամ ասենք, ոչ էթիկ(միամիտ հույսեր) փաստի առիթով: Լավագույն դեպքում այդ նյութերը օգտագործվում են հետագայում, երբ անհրաժեշտ է ապահովել այլ հանգամանքներից բխող որոշման փիառ հիմնավորումը:
Այս իմաստով հանրությունը հասկանում է, որ յուրաքանչյուր նոր իրավունք, լծակ և արտոնություն, որը տրամադրվում է պետական ապարատին, ընդամենը կոռուպցիայի նոր աղբյուր է:
 
Ուստի հանրության մեջ ձևավորվում են երկու մոտեցում:
 
Մեկը, պայմանական ասած՝ ազատական. կրճատել ոչ արդյունավետ պետական ապարատի իրավունքները/լծակները, արտոնագրային, վերահսկիչ և թույլատրող գործառույթները/,և երկրորդը, այսպես ասած՝ ազգայնական. ազգայնացնել պետությունը՝ հավասարացնելով պետական գործառույթներն իրավունքների և պարտականությունների մասով: 
 
Իսկապես, եթե գործնականում չկա անվճար բժշկություն, ապա հասարակ անտիբիոտիկ դեղի վաճառքը՝ բժշկի դեղատոմսով վաճառելու պարտադրանքը հանգեցնելու է ուղղակի դեղերի սև շուկայի ու կաշառակերության նոր առիթի: Եվ մարդկանց այլ բան համոզել անհնար է, քանի դեռ նույն առողջապահության ոլորտի խնդիրները լուծված չեն:
 
Իհարկե, երկու մոտեցումն էլ՝ վատ կառավարվող համակարգի իրավունքների սահմանափակումը և վատ կառավարվող համակարգի պարտականությունների ավելացումը հավասարազոր են և գոյության  իրավունք ունեն հավասարապես: 
 
Սակայն, պետք է ընդունել, որ այս պահին հանրությունը չի կարողանում արդյունավետ վերահսկողություն սահմանել իր իսկ պետական ապարատի վրա, այն վերհասկվում է իշխող խավի կողմից: Եվ հետևաբար այդ ապարատի իրավունքների ավելացումը վտանգավոր է նույն հանրության կայացման համար: Ի վերջո արտոնող, թույլատրող, վերահսկող գործառույթներն առանց այդ էլ մեզանում ուռճացված են և ենթակա են լուրջ կրճատման, գոնե այնքան ժամանակ, մինչև պետական ինստիտուները չկարողանան լիարժեք  իրականացնել նաև իրենց պարտականությունները մեր բոլորի նկատմամբ:
 
Այս իմաստով, նոր կառավարության քայլերը վատ նշան են հանրության համար: Կոռուպցիոն ռիսկերի կրճատման համար անհրաժեշտ է շեշտակի նվազեցնել թույլատրող-արտոնող մարմիններն ու գործառույթները, և ոչ թե վերցնել լրացուցիչ իրավունքներ, որոնց համարժեք պարտականություններ չի իրականցվել ու չի իարականացվում: Հակառակ՝ անհրաժեշտ է հենց հանրային վերահսկողության լծակները ավելացնել սեփական ապարատի գլխին, եթե իսկապես խնդիր է դրված մարդկանց կյանքը բարելավելու:
Հայկ Բալանյան
Hayacq.com

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր