ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

21 նոյ 2016 13:31

Հայաստանը շրջանցող և շրջափակող հերթական խոշոր ծրագիրը մոտենում է ավարտին

Արտյուշ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 
Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությունը, որի մեկնարկը տրվել է դեռևս 2007 թվականին, մոտենում է ավարտին։ Սա Բաքու-Ջեյհան նավթամուղից հետո Հայաստանը շրջանցող և շրջափակող հերթական խոշոր ծրագրերից մեկն է, որի արժեքը գնահատվում է 600 միլիոն դոլար ։ Երկաթգիծը տնտեսական մեծ օգուտներ է բերելու Ադրբեջանին, Թուրքիային ու Վրաստանին․ այն փաստորեն դառնալու է Եվրոպան Միջին Ասիային կապող ամենկարևոր միջանցքը։ Ակնհայտ է, որ բացի տնտեսական շահ հետապնդելուց, Թուրքիան ու Ադրբեջանը փորձելու են այն օգտագործել պանթուրքական վաղեմի ծրագիրը կյանքի կոչելու, ինչպես նաև Վրաստանին էլ ավելի կախվածության մեջ դնելու համար։

Երկաթգիծն անցնելու է Ջավախքով։ Այն կարող է Ջավախքում որոշակի տնտեսական աշխուժություն առաջացնել, սակայն Հայաստանի հերթական շրջափակման փորձը, ինչպես նաև թուրքական տարրերի ներթափանցումը առավելապես հայերով բնակեցված տարածաշրջան տեղի բնակչության կողմից ընկալվում է ոչ միանշանակ։ Այս նախագծին որպես հակակշիռ Հայաստանը և Իրանը ձեռնամուխ եղան կառուցելու Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք, որի համար Հայաստանի Հանրապետությունը 650 միլիոն դոլար վարկ է վերցրել և պետք է ավարտվեր 2018 թվականին։ Սակայն ճանապարհի չնչին մասն է կառուցվել, իսկ գումարների նպատակային ծախսման արդյունավետությունը խիստ կասկածի տակ է։ Նման տեմպերով մեր «գնացքը» կայարան չի հասնի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր