«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

25 նոյ 2016 19:06

Հայկազ Բաղմանյանը Թաթուլ Բաղդասարյանից խլած գազալցակայանը վաճառել է վարչապետ Կարեն Կարապետյանի մերձավորներին. Տեսանյութեր

«Դիմել էի դատախազություն, ութ ամսից հետո մերժեցին: Դիմեցի առաջին ատյանի դատարան, քննելուց հետո մերժեցին, ոչ մի օբյեկտիվ քննություն չի կայացել: Դիմել եմ Վերաքննիչ դատարան: Մարտունի քաղաքում օրենք չի աշխատում, աշխատում է ընդամենը Հայկազ Բաղմանյանի հրամանը»,- Հայացք մամուլի ակումբում ասաց Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Պանրագործական ընկերություն» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը:
Թաթուլ Բաղդասարյանը պնդում է, որ Հայկազ Բաղմանյանն իրենից բիզնես է խլել, ապօրինությունների և կեղծ փաստաթղթերի միջոցով. «Կեղծիք է կատարվել իմ անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում։ Ինչպես գիտեք, գործարար-գեներալ Հայկազ Բաղմանյանը 2007թ. խլել է մեր ընկերության տարածքը և բիզնեսը: Իսկ դատարանները թաքցնում են, կոծկում են գործը, չգիտեմ՝ ուր գնամ»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը՝ նշելով, որ ցանկանում է դիմել ԱԺ պատգամավորներին՝ մասնավորապես Հրանտ Բագրատյանին, Նիկոլ Փաշինյանին, Արամ Մանուկյանին, Լևոն Զուրաբյանին, Զարուհի Փոստանջյանին, Էդմոն Մարուքյանին, Վահրամ Բաղդասարյանին, Հեղինե Բիշարյանին և Արմեն Ռուստամյանին, որպեսզի խնդիրը բարձրացվի Ազգային ժողովում։
Թաթուլ Բաղդասարյանը նաև ասաց, որ թեև այս տարիների ընթացքում Բաղմանյանի պատճառով իրեն 100 մլն դրամից ավելի շատ վնաս է պատճառվել, սակայն ինքը պատրաստ է հրաժարվել իրեն հասանելիքից, միայն թե բացահայտվեն կեղծիքները. «Եթե վերականգնվի արդարությունը, պատրաստ եմ 100 միլիոն դրամը փոխանցել հայկական բանակին՝ մեր զինվորին: Ճիշտ է, իմ կրած վնասները ավելի շատ են, բայց ես չեմ թողնելու Բաղմանյանն իր էրեխեքով վայելի ինձանից գողացած փողերը, պիտի պայքարեմ մինչև վերջ»:
Ըստ Բաղդասարյանի, 2015 թվականին Հայկազ Բաղմանյանը վաճառել է իրենից խլված տարածքը:  Գազալցակայանը ներկայումս շահագործում է «Պավել և ընկերներ» ՍՊԸ-ն, որի բաժնետերերը փոխվել են: Նա նաև նշեց, որ շրջանառվող լուրերի համաձայն, գազալցակայանը պատկանում է «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանին, նրա տեղակալ Ալբերտ Խաչատրյանին ե Կարեն Կարապետյանի մերձավորներից  մեկին.«Հայկազ Բաղմանյանն ինձանից խլած կեղծիքներով ստեղծած բիզնեսը վաճառել է վարչապետի մերձավորներին, ու իրենք իմացել են, որ ապօրինի է այդ գազալցակայանը, սակայն գնել են»: 
Բաղդասարյանը հայտնեց, որ մինչ օրս իրեն չի հաջողվում խնդրի մասին պատշաճ կերպով իրազեկել ՀՀ նորանշանակ վարչապետին. «Հանդիպել եմ վարչապետի օգնական Նարեկ Ադոնցի հետ, խոստացավ հանդիպում կազմակերպել, բայց արդեն տևական ժամանակ է զանգերիս չեն պատասխանում՝ երբ զանգում եմ, կա’մ չեն պատասխանում, կա’մ էլ ասում են, որ ինձ կզանգեն, ու չեն զանգում»,- ասաց նա:
Բաղդասարյանը հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է «Հայռուսգազարդն» առանց իր հետ պայմանագիր կնքելու գազամատակարարում իրականացրել, այն դեպքում, երբ ղեկավարությունը գազամատակարարման թույլտվությունը իր անունով է տվել, ու առանց իր հետ պայմանագրի Հայկազ Բաղմանյանի գազալցակայանին սկսել գազ մատակարարել.«Այդ ինչպե՞ս եղավ, որ ԱԻՆ-ը գազալցակայաններում ստուգումներ արեց, ու այս գազալցակայանը չփակեց, երբ այն ապօրինի է, և նույնիսկ ԱԻՆ-ն է փաստաթղթերով հաստատել, որ անվտանգության կանոնները խախտված են»,-նկատեց Թաթուլ Բաղդասարյանը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր