Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

30 նոյ 2016 14:44

Դինքի սպանությունից գրեթե 1 տարի առաջ «Ինչ գնով էլ լինի՝ պետք է սպանվի» գրությամբ նամակ է ուղարկվել Ստամբուլի ոստիկանության գլխավոր շտաբ

Պոլսահայ լրագրող, «Ակօս» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատական 8-րդ նստաշրջանի երկրորդ օրը ցուցմունք է տվել ոստիկանության քրեական հետախուզության վարչության «Ջ» մասնաճյուղի տնօրենի նախկին օգնական Օսման Գյուլբելը, գրում է «Ակօսը»:

«9-րդ համարի տակ F4 ֆորմատի թղթի վրա գրված զեկույցը («Ինչ գնով էլ լինի՝ Հրանտ Դինքը պետք է սպանվի» նախադասությունը պարունակող զեկույցի մասին է խոսքը-tert.am) և 2006թ.-ի փետրվարի 17-ի ամսաթվով Ստամբուլի ոստիկանության գլխավոր շտաբ ուղարկված փաստաթուղթը («Աղմուկ առաջացնող միջոցառում» վերնագրով գրավոր փաստաթուղթը) տեսել եմ: Նախաստորագրեցի և ուղարկեցի հրամանատարիս: «Ջ» մասնաճյուղում աշխատելու ընթացքում որևէ այլ փաստաթուղթ չեմ տեսել: 2007թ.-ի սեպտեմբերին դուրս եմ եկել այդ մասնաճյուղից: Ինչ միջոցառումներ ձեռնարկվեցին` չգիտեմ: Մեղադրանքը չեմ ընդունում, պահանջում եմ անձիս արդարացումը», - ասել է Գյուլբելը:

Նշենք, որ նախօրեին կայացած դատական նիստի ընթացքում պաշտպանական ճառով հանդես են եկել ոստիկանության քրեական հետախուզության վարչության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Ալի Փոյրազը, Թամեր Բյուլենթ Դեմիրելը, որոնք երկուսն էլ չեն ընդունել իրենց մեղքը:
Ալի Փոյրազը նշել է, որ Դինքի սպանության ժամանակ նա նոր էր անցել իր պաշտոնին և դեռ հազիվ էր սկսել ծանոթանալ իր գործի հմտություններին, երբ պատահեց Դինքի դեպքը: Նա հայտնել է, որ Դինքի և «Ակօս»-ի մասին լսել է միայն սպանությունից հետո:
Դեմիրելն, իր հերթին, հերքել է Դինքի սպանության նախապատրաստման մասին վկայող փաստաթղթերի գիտակցաբար թաքցնելու կամ ոչնչացնելու մասին մեղադրանքը և նշել է, որ ինքը դրանք ուղարկել է Տրապիզոնից Ստամբուլ: Նա նաև հավելել է, որ տեղյակ չէ, թե ինչու այդ փաստաթղթերն այդպես էլ տեղ չեն հասել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին կայացած դատական նիստում աղմկահարույց հայտարարություն է արել ամբաստանյալներից Տրապիզոնի հետախուզության շտաբի նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը, որը խոստովանել է, որ Դինքի սպանության նախապատրաստական փուլում Ստամբուլի այն ժամանակվա նահանգապետ Ջելալեդդին Ջերահն իրենից պահանջել է ոչնչացնել սպանության նախապատրաստման մասին վկայող բոլոր նյութերը:Դինքի սպանության գործով մեղադրյալների աթոռին հայտնված նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցված են նաև դատական գործեր հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեղադրանքով: 

Ի դեպ, Դինքի սպանության հետ նրանց անմիջական կապի մասին փաստող տեսանյութերն ի հայտ եկան հենց հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցների դեմ պետության կողմից սկսված լայնածավալ որսի ընթացքում: 
Սեպտեմբերին համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որում Դինքի սպանության օրը երևում է, թե ինչպես է մարդասպան Օգյուն Սամասթն իր քայլերն ուղղում դեպի «Ակօսի» խմբագրության շենք, այդ նույն տեսանյութում երևում են նույն տարածքում անհանգիստ այսուայն կողմ քայլող տղամարդիկ, որոնք, կարծես, նշան են տալիս Օգյուն Սամասթին:

Ավելի ուշ համացանցում տարածվել է ևս մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է թուրքական ոստիկանության պաշտոնյաներից մեկը բանտում ողջագուրվում և լուսանկարվում Սամասթի հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր