Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

09 դեկ 2016 18:38

ԱԺ բոլոր՝ 131 պատգամավորները մանդատ են ստացել Սերժ Սարգսյանի որոշմամբ

Դեկտեմբերի 9-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն էին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Արտակ Դավթյանը և «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Արտակ Դավթյանն առաջիկա համապետական ընտրությունների հետ կապված նշեց, որ կարծես թե ավելի շատ քաղաքական ուժերը հակված են դաշինքների. «Մասնավորապես այն, ինչի ականատեսը լինում ենք՝ ընդդիմադիր եռյակի ձեևավորում, որոշ կուսակցապետերի վերադարձ, նրանց շուրջ նորից քաղաքական ուժերի միավորում, այս ամենը խոսում է այն մասին, որ իրականում կարծես թե քաղաքական ուժերն էլ  են եկել  այն եզրահանգման, որ առաջիկա համապետական ընտրություններին, հաջողությունը ուղեկից կլինի այն ուժերին, ովքեր որ լայն ճակատով և միավորված կգնան ընտրությունների»: 

Սոս Գիմիշյանն էլ ասաց, որ իր համար ակնհայտ է, որ այսօրվա ԱԺ-ի բոլոր՝ 131 պատգամավորները մանդատ են ստացել Սերժ Սարգսյանի որոշմամբ. «Դրա համար էլ ասում եմ՝ նշանակովի: Էս մեր իշխանությունները «խելոք» են. նշանակում են և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը»: Խոսելով Հայաստանում ընտրությունների մասին՝ նա ասաց, որ այն որպես այդպիսին գոյություն չունի, այն իր բնորոշմամբ միջոցառում է, որ մինչև ընտրությունը պարզ է դառնում, թե ով ինչ է ստանալու ընտրություններից հետո:  Սոս Գիմիշյանը նկատեց, որ եթե նա մի օր այս կառավարության ժամանակ ընտրվի որպես պատգամավոր, ապա գնացել, դարձել է Սերժ Սարգսյանի «հաճախորդը», ընդունել է նրա կանոնները և դարձել է պատգամավոր: Նրա խոսքերով, իր գլխավորած կուսակցության նպատակն է մեկտեղել ամբողջ հայության ներուժը, քանի որ իշխանության ներկայացուցիչներին հեշտ է քիչ թվով բնակչությանը կառավարել. «Եթե տեսնեինք, որ այս 10 տարիների ընթացքում ինչ-որ լավ բան է արվել, այո, կարելի է մտածել, որ հետո էլ մի լավ բան անելու են»: 

Անդրադառնալով Վանաձորում ստեղծված իրավիճակին Սոս Գիմիշյանն ասաց. «Ովքեր ընտրել են, բոլորն էլ իշխանությանն են, պատահական չէ, որ Վանաձորում իբր հանկարծակի ինչ-որ մեկը դավաճանեց, չքվեարկեց... «Հանրապետականին» իրենք ընտրեցին, իրենք էլ հանձնեցին իշխանությունը «Հանրապետականին», շատ սիրուն տեխնոլոգիա է խաբելու, լավ էլ ստացվել է։ Կարծում եք, որ նոր Սահմանադրությա՞ն հիմքերով այսպիսի բան հաջողվեց։ Իշխանությունը չորս մասով հավաքվել է այնտեղ, չորս մասով ձայն է հավաքել, հետո միացել են «Հանրապետականին», էնտեղ ընդհանրապես ընդդիմություն չկա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր