Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

25 մայիս 2021 15:48

Սրանցից եւ ոչ մեկի հետ Հայաստանն ապագա չունի.հիմա էլ Քոչարյանը խոստումներ է տալիս՝ Հադրութը հետ կբերեմ, կկարգավորեմ, դատարկ խոսակցություններ են

Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները  «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի համար  «այլանդակ իշխանության» տարիներ են եղել:

«Պատմական փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս մղեց Արցախին բանակցային գործընթացից, ինչը բացասական ազդեց ամբողջ գործընթացի վրա: Բացի այդ իրականացվեց սեփականաշնորհման, մասնավորեցման, օտարման գործընթաց, մեր բոլոր ստրատեգիական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները տասնյակ անգամ ցածր գներով մանսավորեցվել են, օտարվել են շատ վատ տարբերակներով: Ինչի արդյունքում այսօր ունենք այն սակագները, որոնք շատ ծանր են բնակչության համար: Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան իշխանությունից ազատվելու երազանքով , այդ զգացումներով հենց ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին բերեց իշխանության, հիմա էլ Փաշինյանից  դժգոհության ալիքի վրա ուզում են հետ բերեն Ռոբերտ Քոչարյանին: Քաղաքական տեխնոլոգիաներ են, որոնք մեր ժողովրդի ցանկությունների ու նպատակների հետ որեւէ կապ չունեն»,- irakanum.am-ին ասաց Սոս Գիմիշյանը:


 Ռոբերտ Քոչարյանի վերադարձը ցանկացողները պարբերաբար հիշեցնում են, թե նրա իշխանության օրոք ՀՀ-ում գրանցվել է ամենաբարձր տնտեսական աճը.  անդրադառնալով այս հանգամանքին՝ Սոս Գիմիշյանը նկատեց. «Տնտեսական աճն ինքնանպատակ չէ, տնտեսական աճն իմաստ ունի, երբ արդյունքում ժողովուրդը սկսում է  ավելի լավ ապրել: Տնտեսական աճ, թե տնտեսական անկում լինի, միշտ էլ հարստանում են խոշորները, օլիգարխները, ժողովուրդը շարունակում է աղքատանալ: Քոչարյանի ժամանակվա տնտեսական աճի 95 տոկոսը յուրացրել են օլիգարխները, հարստացել են հարուստները, ժողովրդի վրա առանձնակի չի անդրադարձել այդ աճը, չնչին, իհարկե, ազդեցություն եղել է, բայց տնտեսական աճը ժողովրդին, երկրին պետությանը, բանակին չի ծառայել, հակառակը, նույնիսկ Լինսի հիմնադրամ կար, որը գիտենք՝ ինչպես օգտագործվեց, ինչ արդյունավետությամբ»:


 Մինչ շատ վերլուծաբաններ պնդում են, որ ընտրազանգվածը, կարծես թե, բաժանված է երկու խմբի՝ Քոչարյանի ու Փաշինյանի կողմնակիցների,հիմնական պայքարն էլ նրանց միջեւ է լինելու,  Սոս Գիմիշյանը պնդում է , որ նրանցից եւ ոչ մեկի հետ Հայաստանն ապագա չունի. «Ես ապագա նրանց հետ չեմ տեսնում, Ռոբերտ Քոչարյանի հետո նույնպես ապագա չկա, փորձել ենք այդ իշխանությանը, չէ՞: Չենք կարող մոռանալ՝ ինչպես էինք ապրում նրա օրոք, նրա իշխանությունն  էլ է պատասխանատու այսօր ստեղծված իրավիճակի համար, իսկ այսօր Հայաստանում ահավոր վիճակ է, փորձել նախորդ իշխանություններին նորից իշխանության բերել, պարզապես կործանում է, ոչ մի լավ բանի չի բերի: Միայն Քոչարյանի իշխանության օրոք չորս տասնյակ քաղաքական սպանություններ են տեղի ունեցել: Դա ինչո՞ւ եք մոռանում, նրա իշխանության օրոք քաղաքական դաշտը ապականվել, փաստացի ոչնչացվել է: Հիմա էլ Քոչարյանը խոստումներ է տալիս՝ Հադրութը հետ կբերեմ, ես կկարգավորեմ, դատարկ խոսակցություններ են, հնարավոր է՝ ինչ-որ բան վերադարձնել, բայց դրա դիմաց ավելի մեծ բան տան: Ոչ ոք այսօր բարեգործությամբ չի զբաղվում, այդ տարածքները գրավվել են արյամբ, պատերազմով: Մոտավորապես պատկերացնում եմ՝ ինչ է լինելու. Զանգեզուրը Ղարաբաղի անկախության դիմաց , իսկ դա Հայաստանի համար մահ է, Ղարաբաղի մի չնչին մասն են տալու,ավելի մեծ կտոր վերցնելու են, իմիջիայլոց այդ տարբերակը Քոչարյանի իշխանության օրոք էլի շրջանառության մեջ էր. Ճիշտ է ՝Զանգեզուրի միջանցքի մասին փաստաթուղթ չի եղել, բայց այդ մոտեցումը շրջանառվել է, չէ՞, ապրել ենք այդ օրերը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր