Արայիկ Հարությունյանն անցնում է հակագրոհի.նրա հոգուն է հասել, և որոշել է բացահայտել իր դեմ ծավալվող հակաքարոզչության բոլոր օջախները.«Հրապարակ»          «Հարգանքը» «հասնում է» միայն Նիկոլ Փաշինյանին.«Հրապարակ»       Զինդատախազությունը ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության պահեստում 93 մլն դրամի պակասուրդ է գտել. 5 քրվարույթ է սկսվել    

09 դեկ 2016 17:23

Կձերբազատվենք «դիակներից» և մահացածների անունները ի վերջո դուրս կգան ընտրողների ցուցակից

Դեկտեմբերի 9-ին Հայացք մամուլի ակումբի հյուրերն էին ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանը և ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքագետ Գուրգեն Եղիազարյանը:

Գուրգեն Եղիազարյանը խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ ասաց, որ այս անգամ դրանք հետաքրքիր են լինելու, քանի որ ունենք վարչապետ Կարեն Կարապետյանը, որը, ըստ իրեն, վերին աստիճանի խոստումնալից է: Նա նաև շեշտեց Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն:
 
Գուրգեն Եղիազարյանը հույս հայտնես, որ  այս անգամ ընտրություններին կձերբազատվենք «դիակներից» և մահացածների անունները ի վերջո դուրս կգան ընտրողների ցուցակից: Ըստ նրա, այս ընտրություններին բացարձակ մեծամասնությունը՝ աղքատները, չեն գնալու իրենց կեղեքողներին ձայն տալու. «Այս անգամ կբաժանվեն մի քանի խմբերի, կուսակցությունների, այդ թվում կեղծ ընդդիմադիրների, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տան, որ իրենք բացարձակ մեծամասնություն չեն: Այսօր միտում կա այս նոր վարչապետով թեթևացնել այս ժողովրդի հոգսը և տա Աստված ուժ ու կորով, որ նա իր ծրագրերը կարողանա իրագործել Հայաստանում, քանի որ արդեն սկսել են խանգարել»: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մկրտիչ Մինասյանն էլ նշեց, որ աշխատանքը և լավատեսությունը պետք է ուղեկցի ընտրությունները, որը պետք է անցնի թափանցիկ, հրապարակային և անվիճելի արդյունքներով. «Այս դեպքում ունենալու ենք ամբողջությամբ մեր ժողովրդի հավանությանն արժանի օրենսդրություն»: 
Ի դեպ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ ինքը նախընտրում է իր ձայնը տալ սատանային, քան իշխող կուսակցությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր